Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու

20:38, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապրիլի 16-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով սեմինար պարապմունք և գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։


© 2009 ARMENPRESS.am