Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց

21:59, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայել մեկնելուց։ 

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը,  այս մասին ասվում է նախարարության «X»-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Երկրում տիրող իրավիճակի պատճառով մենք խորհուրդ չենք տալիս մեկնել Իսրայել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է տեքստում։

Ավելի վաղ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրույցի ընթացքում Ֆայոնն Աբդոլլահիանին դեէսկալացիայի և զսպվածության կոչ է արել:

Նրա խոսքով՝ այժմ չափազանց կարևոր է, որ բոլորը գիտակցեն իրավիճակի լրջությունը։ Քաղաքական գործիչը նշել է՝ Սլովենիայի իշխանությունները կարծում են, որ Գազայում հրադադարը Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու միակ ճիշտ ուղին է:


© 2009 ARMENPRESS.am