Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ

11:03, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի Դյաոյույթայ նստավայրում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չին-գերմանական հարաբերությունների զարգացումն իր ազդեցությունն ունի ամբողջ աշխարհի վրա»,-հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Շոլցն այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 12-ից։ Դա նրա երկրորդ ուղևորությունն է Չինաստան Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Շոլցին ուղեկցում են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարները։ Պատվիրակության կազմում են Գերմանիայի առաջատար ընկերությունների, մասնավորապես՝ Siemens-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի ներկայացուցիչները:   

 


© 2009 ARMENPRESS.am