ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC

13:03, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները մասնավոր կարգով ծանուցել են Իսրայելին, որ Իրանին պատասխան հարված հասցնելու դեպքում նա գործելու է միայնակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։ 

Հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին՝ խուսափելու համար Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ հակամարտությունից։ 

Նշվում է, որ այդ ուղերձն անմիջականորեն հանձնվել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

 

 


© 2009 ARMENPRESS.am