ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Համաշխարհային կրթական ֆորումին

21:42, 16 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 20-22-ը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 16-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։


© 2009 ARMENPRESS.am