Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

20:45, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5.25 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 19:10–ին:

 


© 2009 ARMENPRESS.am