Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

16:01, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում ապրիլի 19-ին 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը: 

Երկրաշարժը կարճատև խուճապ է առաջացրել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով ավերածության դեպքեր չեն գրանցվել։

Ապրիլի 18-ին առավել ուժգին՝ 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի մեկ այլ՝ Թոքաթ նահանգում:  

 


© 2009 ARMENPRESS.am