Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակ են տոնել ԵԱ-ի առաջին տուրում

22:12, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են անդրանիկ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության առաջին տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը կիսեցին միավորը:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուրմրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանումկանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունքկստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

 

 


© 2009 ARMENPRESS.am