Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար

16:19, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Եվրամիությունից գումար է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջաններին աջակցելու համար։

Օրպոն իր խնդրանքը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի ղեկավարության գործողություններից տուժել են սահմանամերձ շրջանները։

«Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է Ռուսաստանի գործողությունների հետևանքով։ Մենք հուսով ենք, որ Եվրամիությունը ֆինանսական օգնություն կտրամադրի»,- ասել է Օրպոն։


© 2009 ARMENPRESS.am