Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին

17:49, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի ընթացքում ծանոթացել է դպրոցներում նորոգման, վերանորոգման աշխատանքների հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրառումներով:

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 եւ Ծովակալ Իսակովի անվան N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ:

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին:

Այս տարի երկրորդ անգամ վարչապետն այցելել է նաև Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց:

«Նախորդ անգամ արձանագրված խնդիրները եւ թերությունները շտկված էին: Տպավորություններս դրական են»,-տեսանյութին կից նշել է վարչապետը:

Նախորդ այցի շրջանակում Փաշինյանը կառուցված և վերանորոգված դպրոցներում արձանագրել էր տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում: Վարչապետի նախորդ այցից հետո պաշտոնից ազատվել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ 


© 2009 ARMENPRESS.am