Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է

19:34, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի մեկնարկում Մանասյանն ուժերը չափեց Սլովակիայից Դավիդ Միքալեկի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 4:0 հաշվով:

Մանասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am