Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի արձակման մասին

21:49, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի հյուսիսում շուրջ 35 հրթիռի արձակում է արձանագրվել Լիբանանի կողմից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի հյուսիսում տագնապի ազդանշանները հնչելուց հետո Լիբանանից մոտավորապես 35 արձակում է (հրթիռ) արձանագրվել, որոնք Լիբանանից անցնում էին Իսրայելի հյուսիսում գտնվող Էյն Զեյթիմ շրջան: Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- նշել է ծառայությունը՝ հավելելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել կրակի օջախներին։ 


© 2009 ARMENPRESS.am