Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

11:20, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովենիան ողջունել  է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սլովենիայի ԱԳՆ-ն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ և շնորհավորում է կողմերին՝ կայուն խաղաղությանն ուղղված այս քայլի կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am