«Նոա»-ն Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ հաղթեց «Ուրարտու»-ին

21:16, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրը եզրափակվեց «Ուրարտու»-«Նոա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարին` «Նոա»-ին, հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Նոա»-ի միակ և հաղթանակ գնդակը խփեց Հովհաննես Համբարձումյանը` 28-րդ րոպեին;

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն ամրապնդվեց առաջատարի դիրքում և 4 միավորով առաջ է «Փյունիկ»-ից, որը երկրորդ տեղում է: «Նոա»-ն ունի 68 միավոր, «Փյունիկ»-ը` 64:

Ավելի վաղ կայացած խաղում ԲԿՄԱ-ն և «Շիրակ»-ը չեն պարզել հաղթողին (0:0):


© 2009 ARMENPRESS.am