Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիսաեզրափակիչում. Նա առնվազն բրոնզե մեդալ է նվաճել

21:42, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովսեփյանը պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ: Սակայն մենամարտը չկայացավ և հաղթանակը շնորհվեց Հովսեփյանին: Վերջինս դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալ:  

Ավելի վաղ ԵԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: 

Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքյանը, Սոնա Հարությունյանը և Էլիդա Քոչարյանը:


© 2009 ARMENPRESS.am