Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
23:32, 23 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ավանդական ջահերով երթը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ջահերով երթն այս տարի անցկացվեց «Զարկ, երբ հալածում են քեզ» խորագրով:
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:
[gallery id= 67891]
Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է:
© 2009 ARMENPRESS.am