ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

14:07, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ցույցի ժամանակ վատացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցի մասնակիցները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում։ 

Ոստիկանությունը փորձել է բացել ճանապարհը, որի ընթացքում էլ պատգամավորի ինքնազգացողությունը վատացել է։

Բագրատաշենի հատվածում ակցիային մասնակցում են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը։

Ապրիլի 25-ին Հայաստանի մի շարք մարզերում և մայրաքաղաք Երևանում անհնազանդության ակցիաներ են անցկացում, կան փակ փողոցներ թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Ոստիկանությունը ճանապարհները բացելու գործողություններ է իրականացնում։ Տարբեր լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ 

 


© 2009 ARMENPRESS.am