Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում
21:37, 26 Ապրիլ, 2024ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Գագիկ Խաչիկյանը հավաքելով 12.466 միավոր` զբաղեցրեց 9-րդն տեղը:
Նժույգ-թափերի Եվրոպայի չեմպիոնը Իռլանդիայից Ռեյս Կլենագհանն է, ով չեմպիոնի կոչումը նվաճեց 15.300 միավորով:
Ապրիլի 26-ին առանձին գործիքների եզրափակիչներում հանդես կգա նաև Արթուր Ավետիսյանը (օղակներ):
Ապրիլի 27-ին Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկու համար կպայքարի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանը:
Հաջորդիվ կկայանա նաև երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ նժույգ-թափերի եզրափակիչում հանդես կգան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել Ռոբերտ Գյուլումյանը:
Վարվառա Հայրապետյան
© 2009 ARMENPRESS.am