Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

13:44, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և  խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը, ով անդրադարձել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։

Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և վերջնական կարգավորման համար։

«Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա։ Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը։ Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են համընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ հասնելու համար»,-նշել է Պեսկովը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am