Մամիկոն Խաչատրյանը երիտասարդների ԵԱ-ում ձեռք է բերել իր առաջին մեդալը

16:00, 27 Ապրիլ, 2024

ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Մամիկոն Խաչատրյանը ուրախ է Եվրոպայի առաջնությունում իր առաջին մեդալի համար:

«Ուժեղ պայքար ծավալվեց, մրցակցությունը շատ ուժեղ էր:  Մենք էլ մեր հերթին փորձեցինք անել առավելագույնը: Կարծում եմ՝ ստացվեց մեզ մոտ, քանի որ մեդալ նվաճեցինք: Համեմատելով աշխարհի առաջնության հետ, այստեղ սխալներ ունեի, ինչն էլ պատճառ դարձավ, որ գրավեմ երրորդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

Իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն:  Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:


© 2009 ARMENPRESS.am