Մարմնամարզության ընտրանու երիտասարդ մարզիկները գոհացնող արդյունք են գրանցել. գլխավոր մարզիչ Սերոբյան

16:54, 27 Ապրիլ, 2024

ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է երիտասարդ մարզիկների` Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներից:

«Երիտասարդները շատ բարդ աշխատանք կատարեցին: Մենք մտահոգություն ունեինք Համլետ Մանուկյանի ուսի հետ կապված:  Այդ պատճառով թույլ չտվեցինք, որ նա 6 գործիքի վրա հանդես գա: Նա կարող էր թիմային պայքարում օգտակար լինել հավաքականին: Մեր երիտասարդները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է աշխատել: Հպարտ եմ, գոհ եմ ու ուրախ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`Ռիմինում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Համլետի ուսի խնդիրը շատ լուրջ է: Նա մոտ մեկ տարի կհանգստանա: Բարդ շրջան է, հասունացման փուլն է անցնում»,-նշեց մարզիչը:

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

Հակոբ Սերոբյանը դժգոհ է Գագիկ Խաչիկյանի ելույթից, ով մեծահասակների պայքարում եզրափակիչում գրավեց վերջին տեղը: 

Իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն:  Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:


© 2009 ARMENPRESS.am