Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր  

23:01, 28 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Նարեկ Մանասյանը պետք է մրցեր Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ, սակայն հայ բռնցքամարտիկը չներկայացավ ու հաղթանակը շնորհվեց ռուսաստանցի մարզիկին:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:  Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am