ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը

19:35, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական Կոմիտեն, ընթացիկ տարվա մայիսի 26-ին կառույցի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում է նախատեսվում, որի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու դաշնակիցների աջակցությունն այդ երկրին։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, որի համաձայն՝ կոմիտեի  նիստերին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Բացի այդ՝ օրակարգում կլինեն Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, հիմնական առաջնահերթությունները և մտահոգությունները:

Կլինեն նաև ավելի լայն քննարկումներ կայունության, ինտեգրված օդային և հակահրթիռային պաշտպանության, պաշտպանական արդյունաբերական կարողությունների և դիմակայունության, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանավորման գործընթացի շրջանակներում գործողությունների համակարգման և պաշտպանության պլանավորման վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am