Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը

20:36, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Կոմոտինի քաղաքի երաժշտական ​​դպրոցի դահլիճում կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որին ներկա են գտնվել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղտնտեսության զարգացման և պարենի փոխնախարար Ստավրոս Քելեցիսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառման հիմնական բանախոսն է եղել Հունաստանի խորհրդարանի «Նոր Դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, Պանտեոնի անվան համալսարանի միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության պրոֆեսոր Անգելոս Սիրիգոսը՝ «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. ապահովել, որ այն, ինչ տեղի է ունեցել, այլեւս երբեք չի կրկնվի» թեմայով:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել նաև Կոմոտինի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ ի դեմս համայնքի ղեկավար Ստեփան Մաթեոսյանի:

439007504_7892849784072545_2137331462952262182_n.jpg (290 KB) 


© 2009 ARMENPRESS.am