ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

15:17, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից 48,477 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց  ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կառավարությունն այս մասին որոշում ընդունեց մայիսի 2-ի նիստում։

Հատկացվող գումարի շրջանակներում համապատասխան ժամանակահատվածի համար ամսական 50000 դրամ կամ 10000 դրամ աջակցություն կտրամադրվի շուրջ 106000 մարդու։

 

 


© 2009 ARMENPRESS.am