Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

17:25, 9 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի իշխանությունները որոշել են խզել 1994 թվականին Ռուսաստանի հետ կնքված կրթության ոլորտում համագործակցության պայմանագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Postimees-ը:

«Մայիսի 9–ին կառավարությունը որոշել է խզել 1994 թվականին Էստոնիայի և Ռուսաստանի միջև կնքված կրթական համագործակցության պայմանագիրը»,- ասվել է հրապարակման մեջ։

Նշվել է, որ համաձայնագրի խզումը կապված է Ուկրաինայի հակամարտության հետ։


© 2009 ARMENPRESS.am