Ֆրանսիայի Սենատի որոշմամբ վճիռ կայացվեց Դինքին սպանողի դեմ
12:49, 26 Հունվար, 2012ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն ուղերձ էր Թուրքիային, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը գործընթացի մեջ է եւ չի կարող կասեցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն այսօր ավելի ուժեղ է, քան` նախկինում: «Թուրքիայի վրա այս ամենն ավելի մեծ ճնշում է գործադրում: Սենատի կողմից օրինագծի ընդունմամբ` վճիռ կայացվեց Հրանտ Դինքի սպանողի նկատմամբ»,-ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, Թուրքիայի արձագանքը օրինագծի ընդունման վերաբերյալ խնդիրը ավելի մեծ դարձրեց: «Օրինագծում չկար որեւէ նշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Խնդրի կարեւորությունն ընդգծվեց Թուրքիայի չափազանց մեծ արձագանքի պատճառով, որով ինքն իրեն է վնասում»,-ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ` թուրքական իշխանությունները երկու մեծ սխալ են գործում` մերժելով Ցեղասպանությունը եւ այն խնդիր դարձնելով` իրենց արձագանքով:
© 2009 ARMENPRESS.am