Արամ Համբարյան. Բրայզան այն մարդը չԷ, որը պետք Է ԱՄՆ-ի շահերը ներկայացնի Ադրբեջանում

10:35, 13 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեթյու Բրայզայի՝ թուրքական թերթում հրապարակված զայրացկոտ հարցազրույցը հաստատում Է այն, ինչ ասում Էր ԱՄՆ-ի հայ համայնքը՝ Բրայզան այն մարդը չԷ, որը պետք Է ԱՄՆ-ի շահերն ու արժեքները ներկայացնի Ադրբեջանում, «Արմենպրես»-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Թեեւ շատ ցավալի Է, որ պրն Բրայզան այսքան երկար Է աշխատում ԱՄՆ-ի կառավարությունում եւ քայքայիչ ազդեցություն գործում՝ անթաքույց հանդես գալով որպես Բաքվի եւ Անկարայի շահերի լոբբիստ, մենք կարող ենք հասարակայնության ուշադրությունը հրավիրել նրա հարցազրույցի վրա, որտեղ նա բացահայտորեն հանդես Է գալիս որպես օտարերկրյա շահերը պաշտպանող փաստաբան: Ամերիկյան հասարակության վրա նրա կտրուկ հարձակումները, ցավոք, ցույց են տալիս, որ նա Է իր տանն Էլ ժողովրդավարության նկատմամբ նույնպիսի անհանդուրժողություն Է դրսեւորում, ասես Ադրբեջանում Է գտնվում, որտեղ բացակայում Է ժողովրդավարությունը»,- ասել Է Համբարյանը:


© 2009 ARMENPRESS.am