Ֆրանսիան ամեն ինչ կանի ուղղաթիռի օդաչուների աճյունները Հայաստան վերադարձնելու համար. դեսպան

16:08, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդես է եկել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ռազմօդուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, հայտարարության մեջ ասված է.

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան հումանիտար տեսանկյունից ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները:  Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»:


© 2009 ARMENPRESS.am