«Իսլամական պետությունն» սկսել Է հատել սեփական ոսկեդրամները

11:17, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն սկսել Է հատել սեփական մետաղադրամները՝ դինարները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին: Ըստ որում 1 ոսկե դինարը համարժեք Է 139 ամերիկյան դոլարի:

Խմբավորման թողարկած առաջին մետաղադրամների լուսանկարները հայտնվել են սոցցանցերում: Դինարի մի կողմում արված Է արաբերեն մակագրություն, մյուս երեսին աշխարհի քարտեզն Է: Եվս մեկ տարատեսակ են դարձել ցորենի յոթ ցողունների պատկերով մետաղադրամները, նշել Է The Mirror ը:    

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ արժույթը շրջանառության մեջ կմտնի մոտ ժամանակներս:

Ներկայում դինարը պաշտոնական արժույթ Է Ալժիրում, Բահրեյնում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբիայում, Սերբիայում, Թունիսում եւ Մակեդոնիայի Հանրապետությունում: Այս երկրներում մետաղադրամները հատում են  նվազ «ազնիվ» մետաղներից:


© 2009 ARMENPRESS.am