ԱՄՆ-ում մահացել Է հռչակավոր պլաստմասսայե ֆլամինգոների ստեղծողը

11:44, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի նահանգում 79 տարեկան հասակում մահացել Է հռչակավոր պլաստմասսայե ֆլամինգոների ստեղծողը՝ Դոն Ֆեզերսթոունը, ֆլամինգոներ, որոնք կես դար շարունակ ԱՄՆ-ում զարդարել են բացատները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ֆլամինգոների քանդակները, որոնք վաճառքի են հանվել 50-ական թվականների վերջին, շատ մեծ ժողովրդականություն Էին վայելում 60-ական թվականներին:  

1996 թվականին վարդագույն ֆլամինգոյի քանդակի ստեղծման համար Ֆեզերսթոունին շնորհել են պարոդիական Շնոբելյան  մրցանակ, որը հանձնվում Է Հարվարդի համալսարանում:

Ֆեզերսթոունի տան առջեւի բացատում կանգնեցվել են շուրջ 60 պլաստիկե վարդագույն ֆլամինգոներ: Նրա կնոջ՝ Նենսիի խոսքով՝ դա ծառայել Է որպես այն բանի հիշեցում, թե իրենք ինչին են պարտական իրենց բարեկեցության համար:


© 2009 ARMENPRESS.am