Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել իսլամիստներից
16:45, 24 Հունիս, 2015ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ հունիսի 24-ին վերահասկողություն է հաստատել Կալամունի շրջանի Ջարաջիրի բարձունքներում գտնվող Կարնա Ուալի ալ Մաղարա տարածքի վրա՝ լուրջ վնասներ հասցնելով զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տարածքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Ռազմական գործողությունների ընթացքում այնտեղ ոչնչացվել են «Իսլամական պետության» վերջին թաքստոցները:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել Հոմսի նահանգի նավթային դաշտում՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Ռազմական գործողություններն իրականացվել են ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ: Նաև ոչնչացվել են զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր:
Կանխվել է «Իսլամական պետության» հարձակումը Հոմսի Ջաբ Ջարահ և մի քանի այլ գյուղերի վրա:
Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Ջարաջիրի մի քանի բարձունքների վրա:
Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում, ազատագրվել են մի շարք բարձունքներ: Ռազմական գործողությունների արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:
© 2009 ARMENPRESS.am