Ռիգայում մեկնարկել Է "World Jazz Festival" միջազգային փառատոնը՝ աստղերի մասնակցությամբ

17:43, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաքում մեկնարկել Է այս ամռան ամենավառ երաժշտական իրադարձություններից մեկը, բացվել Է "World Jazz Festival" II միջազգային փառատոնը, որը հավաքել Է ջազի աշխարհահռչակ աստղերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հին Ռիգայի կենտրոնական Դոմսյան հրապարակում հունիսի 24-ին տեղի կունենա անվճար համերգ քաղաքի բոլոր բնակիչների եւ հյուրերի համար: Ինչպես նշում են կազմակերպիչները, համերգին կմասնակցեն տարբեր մակարդակների երաժիշտներ՝ ինչպես սկսնակներ, բայց որոնք արդեն հասցրել են նվաճել հանդիսականի սերը, այնպես Էլ ջազի անվանի կատարողներ Ռուսաստանից, Էստոնիայից, Լատվիայից եւ ԱՄՆ-ից:    

Համերգի առավել սպասվող մասնակիցը ռուս-ամերիկացի դաշնակահար Նիկոլայ Լեւինովսկին Է, որը Ռիգայում կներկայացնի նոր "Swing Madness" ծրագիրը: Նա սկսել Է ջազ նվագել 50-ական թվականների վերջին, եւ մինչ օրս շարունակում Է դա անել անզուսպ եռանդով: Դրա ապացույցն Է նրա "Swing Dance Party" անվամբ նոր պարային սեթը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ծրագրի երաժշտական բաղադրիչը կներառի ջազ, սոուլ, Ֆանկ, իսկ կապակցող տարրը կդառնա, անշուշտ, սվինգը:

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am