Էդմոն Մարուքյանը իրավիճակի լուծման երեք ուղի է տեսնում

22:16, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծված իրավիճակի լուծման ուղիներից կարող են դառնալ ՀԷՑ-ի վերավաճառքը, ազգայնացումը կամ  լիցենզիայից զրկումը: Նման կարծիք հունիսի 24-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ունեմ այն զգացողությունը, որ ակցիան կբերի ակնառու փոփոխությունների՝ հաշվի առնելով այսօր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունը, ինչպես նաև Հանրապետության Նախագահի պատրաստակամությունն՝ ընդունել ցուցարարներին»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ իր գործընկերների հետ միասին ցույցին անմիջական մասնակցությունից զերծ են մնում՝ հարգելով կազմակերպիչների ի սկզբանե արված հայտարարությունը, որ այն չպետք է ստանա քաղաքական բնույթ:


© 2009 ARMENPRESS.am