ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացումը ՌԴ-ի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է. Պուտին

10:16, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն է: Ինչպես հայտնել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այդ մասին խոսվել է Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«ՔՆնարկվել են ԱՊՀ-ի ընթացիկ իրադրությունը եւ ինտեգրացիոն համագործակցության հրատապ հարցերը»,- ասել է Պեսկովը: «Նախագահը նշել է, որ Համագործակցության տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից Է»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:

«Հանդիպմանը առանձնակի ուշադրություն է դարձվել Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ հոկտեմբերին Աստանայում կայանալիք նիստի նախապատրաստմանը»,- հավելել է Պեսկովը:


© 2009 ARMENPRESS.am