Թբիլիսիի կենդանաբանական այգում սատկած են գտել բորենուն, որին փնտրում Էին քաղաքի ծայրամասում

11:15, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերել են այն  բորենուն, որին փնտրում Էին քաղաքի ծայրամասում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հիմնարկության ղեկավարության ներկայացուցիչները:

Մաքրման աշխատանքների ընթացքում մեծավանդակներից մեկին հարող տարածքում փրկարարները գտել են սատկած շերտավոր բորենուն: Ավելի վաղ կենդանաբանական  այգու տնօրինությունը չԷր բացառում, որ կենդանին կարող Է գտնվել հիմնարկության սահմաններից դուրս եւ «վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար»: Հեղեղման հետեւանքով սատկել Է կենդանաբանական այգու բնակիչների ընդհանուր թվի շուրջ կեսը:    

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալ շաբաթ Թբիլիսիի կենդանաբանական այգի են այցելել Երեւանի, Մոսկվայի, Պրահայի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները, փորձագետներ Իսրայելից: Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Վրաստանի մայրաքաղաքի գործընկերներին օգնություն ցույց տալու հնարավորությունը:


© 2009 ARMENPRESS.am