Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

11:30, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում պարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Հայ շախմատիստը պարտվեց սև խաղաքարերով: Այս տուրից հետո Արոնյանը մնաց նույն 3 միավորով: Ստավանգերի մրցաշարի առաջատարը մնում է Թոփալովը, ով ունի 6 միավոր:  

Լևոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:

 


© 2009 ARMENPRESS.am