ՎԶԵԲ-ը 4 մլն դոլար կտրամադրի Երևանի լուսավորության ցանցի կառուցման համար

15:44, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն դոլար վարկ:

«Այն կուղղվի Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանցի հիմնմանը»,- ասաց Սաֆարյանը: Աշխատանքները կավարտվեն 2018թ. երկրորդ եռամսյակում:


© 2009 ARMENPRESS.am