Չեխիան դեսպանատուն է բացել Երեւանում

18:30, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-չեխական հարբերությունները վերջին 3 տարվա ընթացքում կտրուկ զարգացում են ապրել, եւ այդ հարաբերությունների լավագույն խորհրդանիշը Երեւանում Չեխիայի դեսպանատունն է, որի բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը ցանկանում է Չեխիայի հետ ունենալ առավել սերտ համագործակցություն եւ դեսպանատունն էլ այդ համագործակցությանը նպաստող կետերից մեկն է: Արտգործնախարարը հիշեցրեց, որ երբ Պրահայում Հայաստանի դեսպանատուն էր բացվում Հայաստանի եւ Չեխիայի միջեւ, ընդամենը 4 փաստաթուղթ էր ստորագրված, այժմ միջպետական փաստաթղթերի թիվը հասնում է 22-ի:

«Երկու երկրների դեսպաններն էլ հսկայական աշխատանք են կատարել այս ընթացքում եւ ես կարծում եմ, որ այս աշխատանքը լինելու է շարունակական»,- նշեց Նալբանդյանը:

Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկն էլ ընդծեց, որ սա նոր մեկնարկի սկիզբն է, որի վրա կողմերը կանգ չեն առնելու եւ շարունակելու են առաջ ընթանալ: «Կարելի է ասել, որ այս դեսպանատունը հայ-չեխական հարաբերությունների խորհրդանիշն է՝ հարաբերություններ առեւտրի, տնտեսության, ճարտարապետության, էներգետիկայի ոլորտներում: Սա լավ հնարավորություն է եւ լավ ձեռքբերում»,- ասաց Զաոևալեկին:

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը գտնվում է Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում:

[gallery id= 55251]


© 2009 ARMENPRESS.am