Գաել Անդոնյանն «Օլիմպիկ»-ի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր

20:01, 25 Հունիս, 2015

ՄԱՐՍԵԼ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է ֆուտբոլային գործակալ Ժան Մարի Կանտոնան:

Անդոնյանը մինչ այս հանդես էր գալիս «Օլիմպիկ»-ի երկրորդ թիմի կազմում և համարվում էր նրա ավագը: Անցած մրցաշրջանում ժամանակ առ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստն ընդգրկվում էր «մարսելյան թիմի  հիմնական կազմի պահեստայինների նստարանին, սակայն խաղաժամանակ չէր ստանում: 


© 2009 ARMENPRESS.am