Սոչիում ջրհեղեղը մարդկանց տարհանման պատճառ է դարձել

21:16, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում շուրջ երկամսյա նորմայով տեղումների հետևանքով հեղեղումներ են սկսվել. քաղաքի ղեկավարությունն արդեն սկսել է մարդկանց տարհանումը: ՍԿրասնոդարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ իրավիճակն այս պահին ծայրահեղ չէ, սակայն նշել է, որ հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի: Նա նշել է, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն ավելի չբարդանա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առավոտից Սոչիի կենտրոնական փողոցները հայտնվել են կես մետր բարձրությամբ ջրի տակ: Ջուրը ողողել է նաև երկաթուղու  ռելսերը, քաղաքի օդանավակայանը, ինչի հետևանքով շատ մարդիկ ստիպված են եղել ավելի երկար սպասել իրենց չվերթներին:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am