Հեղեղված Սոչիում տարհանում Է սկսվել, կա մեկ զոհ

10:20, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում 400-ից ավելի տուն է հեղեղվել սաստիկ անձրեւների պատճառով: Վտանգավոր գոտուց տարահանվել է քսան ընտանիք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական իշխանություններին, Ադլերի շրջանում հայտնաբերվել է զոհված տղամարդու մարմին: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:

Երկաթուղային կայարանն ու օդանավակայանը ջրով են լցված, դրանց աշխատանքը կասեցված է: Հազարավոր ուղեւորներ չեն կարողանում մեկնել քաղաքից, քանի որ Ռոսավիացիան թռիչքուղու հեղեղման պատճառով փակել է Սոչիի օդանավակայանը:

Ինչպես հաղորդել է Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայությունը, Սոչիի իշխանությունները բնակիչների տարհանում են սկսել հեղեղված շրջաններից:

«Խերոտա գետը դուրս է եկել ափերից, երկաթուղային կայարանը հեղեղված է, գնացքները դադարեցրել են երթեւեկությունը, հեղեղված է օդանավակայանը, որտեղ ջրի բարձրությունը հասել է մեկ մետրի: Ներկայում շուրջ 2 հազար ուղեւորներ են գտնվում օդանավակայանում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովի խոսքը:

Քաղաքի բնակիչները հեղեղումը կապում են 2014 թվականի ձմեռային Օլիմպիադային նախապատրաստվելիս օլիմպիական օբյեկտների կառուցման ընթացքում թույլ տրված խախտումների հետ:

Սոչիում եւ մերձակա լեռներում սաստիկ անձրեւններն սկսվել են հունիսի լույս 25-ի գիշերը եւ ոչ մեծ ընդհատումներով տեղացել ամբողջ օրը:


© 2009 ARMENPRESS.am