Վախճանվել Է Եվգենի Պրիմակովը

13:14, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 26-ին Մոսկվայում կյանքի 86-րդ տարում մահացել Է Ռուսաստանի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախկին նախարար Եվգենի Պրիմակովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է քաղաքական գործչի շրջապատի մի աղբյուր: Նա նշել Է, որ Պրիմակովը մահացել Է «տեւական հիվանդությունից» հետո:

Պրիմակովի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ նրա թոռը՝ Եվգենի Սանդրոն:

Քաղաքական գործչի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություն Է հայտնել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Եվգենի Պրիմակովը 1991-ից մինչեւ 1996 թվականը գլխավորել Է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, այնուհետեւ երկու տարի զբաղեցրել Է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: 1998-1999 թվականներին Պրիմակովը եղել Է ՌԴ-ի կառավարության նախագահ, իսկ 2001-ից մինչեւ 2011 թվականը գլխավորել Է Առեւտրաարդյունաբերական պլատը:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am