Վերամշակող ընկերություններն սկսում են ծիրանի մթերումները

21:58, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում  և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Ջրվեժի մթերման կետում հունիսի 26-ից սկսվել են ծիրանի մթերումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 27-ից ծիրանի մթերումները կսկսվեն  նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հունիսի 30-ից՝ «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում և այլ ընկերություններում:


© 2009 ARMENPRESS.am