Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների վրա

09:52, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ոստիկանությունը բիրտ միջոցներով ցրել է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում հունիսի 28-ին անցկացվող «ԼԳԲՏ պատվո երթը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ոստիկանության` ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառման հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը երթի առնչությամբ նշել է. «Ռամազան ամսվա ընթացքում նման երթ անցկացնելն անհնար է»:

ԼԳԲՏ-ների ցույցը Ստամբուլում ցրելու առնչությամբ Twitter սոցիալական ցանցում իր դժգոհությունն է հայտնել հայտնի երգիչ Լեդի Գագան, ով գրել է. «Ստամբո՞ւլ: Ովքե՞ր են այս առաջնորդները: Դադարեցրեք հարձակումն ուրախ, անմեղ մարդկանց վրա, ովքեր տոնում են, դա խելագարություն է: Դա անմարդկային է»:


© 2009 ARMENPRESS.am