ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգում ինքնաթիռի կործանումը երեք մարդու կյանք է խլել

11:04, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Փլեյնվիլ քաղաքում ոչ մեծ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Նրանց տվյալներով՝ ինքնաթիռում, որը Փենսիլվանիայի նահանգից մեկնել էր դեպի տեղի օդանավակայան, շարժիչի հետ հետ կապված անսարքություններ են ծագել: Օդանավն ընկել է մասնավոր տներից մեկի տանիքի վրա, որտեղ չորս մարդուց բաղկացած ընտանիք էր ապրում: Շենքում սաստիկ հրդեհ է բռնկել:Ինչպես հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը, ինքնաթիռի կործանման պահին ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել, սակայն նրանց հաջողվել է դուրս վազել՝ չստանալով ոչ մի վնասվածք: Ինքնաթիռում եղել է երեք մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են:

Ոստիկանությունը եւ ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությունը պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am