Ադրբեջանցի գործարարի մեքենաները պայթել են ականի վրա

13:29, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Դոնեցկի մարզում ադրբեջանցի գործարարին պատկանող, բանջարեղենով բարձված երկու բեռնատար ավտոմեքենա պայթել են ականի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, միջադեպի արդյունքում գործարարն ու երկու վարորդները ծանր վիրավորվել են:

Պարզվել է, որ գործարարն Ուկրաինայի քաղաքացի, ծնունդով Վրաստանից ադրբեջանցի Սալիմդար Գուլիեւն է:

Վարունգով եւ լոլիկով բեռնված ավտոմեքենաները հունիսի 26-ին պայթել են Ռուսաստանի հետ Ուկրաինայի Դոնեցկի մարզի սահմանում: Երկու ոտքերից ծանր վիրավոր Գուլիեւն ու ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Դոնեցկի հիվանդանոց:

«Ուկրաինայի ադրբեջանցիների համագումար» կազմակերպությունը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանում մեծացել է ականի վրա ավտոմեքենաների պայթյունները, որոնք կոմերցիոն երթեր են կատարում երկու երկների միջեւ:


© 2009 ARMENPRESS.am