Օբաման գաղտնի նամակ Է ուղարկել Իրանի իշխանություններին

16:33, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ Է ուղարկել Իրանի իշխանություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հաղորդել են իրանական ԶԼՄ-ները:

«Համշահրի» թերթի տվյալների համաձայն՝ ուղերձը հանձնվել Է «Իրանի հարեւան երկրի ղեկավարի կողմից» եւ վերաբերել Է միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

«Համշահրի»-ն չի նշում քաղաքական գործչի անունը, բայց ենթադրում Է, որ նամակը հանձնել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին, որն Իրան Էր այցելել հունիսի 17-ին:

Միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Թեհրանի միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման համապարփակ համաձայնագիրը պլանավորվում Է ստորագրել մինչեւ հունիսի 30-ը: Դիվանագետները չեն բացառում բանակցությունների երկարաձգումը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am