Ալիեւը կնոջը պարգեւատրել է հոր շքանշանով

17:45, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հրամանագրով պարգեւատրել սեփական կնոջը` Մեհրիբան Ալիեւային իր հոր` Հեյդար Ալիեւի անվան շքանշանով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին Ալիեւի հրամանագրում ասվում է, որ Ադրբեջանի առաջին տիկինն այդ պարգեւին արժանացել է «մշակույթի, կրթության, առողջապահության եւ սպորտի զարգացման, ադրբեջանական մշակույթն աշխարհում պրոպագանդելու գծով բեղմնավոր գործունեության եւ Բաքվում Եվրոխաղերի կազմակերպման մեջ ունեցած մեծ վաստակի» համար:

Բռնապետական Ադրբեջանում ավանդույթի է վերածվել Ալիեւի կողմից սեփական դուստրերին, կնոջը, փեսային, խնամուն եւ մյուս հարազատներին տարբեր պարգեւների արժանացնելու պրակտիկան: Չի բացառվում, որ մի օր էլ Ալիեւը հոր շքանշանով կպարգեւատրի ինքն իրեն:


© 2009 ARMENPRESS.am