«Ֆոլգորե»-ի գլխավոր մարզիչը «Փյունիկ»-ի հետ դժվարին հանդիպում է կանխատեսում

19:45, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» խաղից առաջ Սան Մարինոն ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերադին մեծ սպասելիքների ունի հանդիպումից:

«Մեր տրամադրությունը  շատ լավ է: Կարծում ենք, որ այս  խաղը գեղեցիկ կլինի, որքան էլ որ դժվար լինի:  Մենք այստեղ են ոչ թե արձակուրդի համար, այլ խաղալու. անկասկած, կփորձենք հաղթել: Մենք գիտեք, որ «Փյունիկ»-ը բավականին լավ թիմ է և լավ է խաղում: Մենք նույնպես լավ թիմ ենք: Փորձելու ենք անելի մեր աշխատանքը 100 տոկոսով: Մենք գոհ ենք վիճակահանությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բերադին:

Նրա խոսքով` իրենց դուր է եկել Երևանը, այն փոքր է, բայց գեղեցիկ: ««Փյունիկ»-ը լավ թիմ է և արագաշարժ: Մենք միայն մեկ տարի է, որ ամրացել ենք որպես թիմ և, իմ կարծիքով, կկարողանանք համաարժեք խաղ ցուցադրել: Մենք գիտակցում ենք, որ «Փյունիկ»-ի հետ խաղը դժվար է լինելու, բայց պիտի անենք ամեն բան հաջորդ փուլ անցնելու համար: Տրամադրված ենք հաղթանակի»,- եզրափակեց Բերադին:

Մարզիչն իր խոսքում փաստեց նաև, որ թիմում չկան պրոֆեսիանալ ֆուտբոլիստներ: Թիմի անդամները առավոտյան գնում են աշխատանքի, իսկ երեկոյան` մարզումների:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:   

 


© 2009 ARMENPRESS.am